Մխիթարյանը չի կարողանում պայմանավորվել «Բորուսիայի» հետ
СпортԳլխավոր պատճառը, որը Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ու Դորտմունդի «Բորուսիային» խանգարում է նոր պայմանագրի ստորագրման հարցում, փոխհատուցման գումարի վերաբերյալ կետն է, որի վճարման դեպքում գերմանական ակումբը պարտավոր կլինի բաց թողնել ֆուտբոլիստին, անկախ իր ցանկությունից: Մխիթարյանն ու նրա գործակալը պնդում են, որպեսզի նման կետ մտցվի նոր համաձայնագրում, իսկ «Բորուսիայի» ղեկավարությունը կտրականապես դեմ է դրան:
Դորտմունդյան ակումբը հայտարարել է, որ 2013 թ. հենց նման կետի պատճառով է կորցրել իր «ծագող աստղ» Մարիո Գյոտցեին, ով ընդամենը 37 մլն եվրոյով տեղափոխվեց ավելի հարուստ ակումբ՝ Մյունխենի «Բավարիա»:
Իհարկե, Հենրիխ Մխիթարյանը բանակցություններում շահեկան դիրքում է, քանի որ նրա պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2017 թ. ամառը: Այդ իսկ պատճառով «Բորուսիան» կամ պետք է զիջումներ կատարի բանակցություններում, կամ հայ ֆուտբոլիստի տրանսֆերը վաճառի առաջիկա ամռանը՝ գոնե որոշակի ֆինանսական միջոցներ վաստակելու համար: