Հայ աթլետները մեկնում են Աթենք՝ վարկանիշային մրցաշարի
СпортԱթլետիկայի Հայաստանի հավաքականի երկու անդամները՝ Ամալյա Շառոյանը և Լևոն Աղասյանը, մեկնում են Աթենք՝ Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարի:
Մայիսի 14-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում մեկնարկում է 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարը: Շառոյանը և Աղասյանը բացի Աթենքի մրցաշարից, մայիսի 21-ին կմասնակցեն նաև երկրորդ մրցաշարին: Այն կկայանա Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում:
Մայիսի 28-ին և 29-ին կկայանա աթլետիկայի Հայաստանի առաջնությունը, որը ևս վարկանիշային է:
Մինչ այս Հայաստանն արդեն ունի 21 օլիմպիական ուղեգիր: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: