Մարեզը՝ «Լեսթերի» լավագույն ֆուտբոլիստ
СпортԱնգլիայի նորընծա չեմպիոն «Լեսթերի» երկրպագուներն ընտրել են թիմի՝ 2015-16թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին։ Երկրպագուների ձայների ամենամեծ բաժինն ստացել է կիսապաշտպան Ռիյադ Մարեզը։ Նա ընթացիկ մրցաշրջանում խփել է 17 գոլ, կատարել 11 արդյունավետ փոխանցում։
-Սա շատ հաճելի է։ Ամեն ֆուտբոլիստ ուրախանում է, երբ իր օգտին քվեարկում են երկրպագուները։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց և սեր խոստովանել, նրանք պարզապես հիասքանչ են։
Ես երջանիկ եմ։ Մենք գիտենք, որ խելահեղ հաջողության ենք հասել, իսկ ես գոլեր եմ խփել թիմի համար։ Շատ հաճելի է խաղալ, երբ տրիբունաներից քեզ այդպես աջակցում են։ Հուսով եմ՝ դուք միշտ մեր կողքին կլինեք,-ասել է ֆուտբոլիստը։
