Դենի Ուելբեքը վիրահատվել է եւ բաց կթողնի 9 ամիս
СпортԼոնդոնի «Արսենալի» եւ Անգլիայի հավաքականի հարձակվող Դենի Ուելբեքը ենթարկվել է աջ ծնկահոդի վիրահատության եւ կվերականգնվի մոտ 9 ամիս, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
25-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի առաջնության խաղում (2:2), եւ նշվում էր, որ նա չի կարողանա մասնակցել Եվրո-2016-ին: Սակայն վիրահատությունից հետո բժշկական եզրակացությունը փաստում է, որ Ուելբեքը խաղադաշտ կվերադառնա միայն հաջորդ գարնանը:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ուելբեքն անցկացրել է 11 հանդիպում, խփել է 4 գոլ, կատարել է 2 գոլային փոխանցում: