Մասկերանոն էգոիստ է անվանել Նեյմարին
Спорт«Բարսելոնայի» արգենտինացի պաշտպան Խավյեր Մասկերանոն իր ակումբակից Նեյմարին մեղադրել է եսամոլության մեջ: Արգենտինացին կարծում է, որ բրազիլացի հարձակվողն անձնական շահերը վեր է դասում թիմայինից:
«Դադարիր լինել այդքան էգոիստ եւ մտածիր «Բարսելոնայի» մասին»,- Նեյմարին ասել է Մասկերանոն, փոխանցում է Catalunya Radio-ն:
Հիշեցնենք, որ Խավյեր Մասկերանոն մինչեւ օրս գոլ չի խփել կատալոնական ակումբում, որի կազմում խաղում է 2010-ից: