Պաշտոնական. «Բորուսսիան» ձեռք է բերել Դեմբելեին
СпортԴորտմունդի «Բորուսսիան» պաշտոնապես հայտարարել է, որ ամռանը «Ռենի» հարձակվող Ուսման Դեմբելեն կդառնա գերմանական ակումբի ֆուտբոլիստը։
Դեմբելեն «Բորուսսիայի» հետ կնքել է պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2021 թվականը։ Ֆուտբոլիստին ձեռք բերելու համար պայքարում էին բազմաթիվ ակումբներ։ 18-ամյա հարձակվողը համարվում է եվրոպական ֆուտբոլի ամենավառ տաղանդներից մեկը։
Ընթացիկ մրցաշրջանում «Ռենի» կազմում մասնակցելով 25 հանդիպման՝ Դեմբելեն 12 գոլ է խփել։