Լեւանդովսկի. Հումելսն ամեն ինչում օգտակար կլինի «Բավարիային»
Спорт«Բավարիայի» կազմը կհամալրի աշխարհի լավագույն պաշտպաններից մեկը, ասել է մյունխենյան ակումբի լեհ հարձակվող Ռոբերտո Լեւանդովսկին՝ Դորտմունդի «Բորուսիայում» նախկին թիմակից Մատս Հումելսի մասին։ Գերմանիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած պաշտպանն ամռանը «Բորուսիայից» կտեղափոխվի «Բավարիա»։
«Հումելսն ու Ջերոմ Բոատենգը լավ լրացնում են իրար։ Երբ պաշտպանությունում խաղում են հարձակման խաղացողներին օգնության հասնելու ընդունակ երկու ֆուտբոլիստներ, հարձակվողներն ունենում են գործողությունների ավելի շատ տարբերակներ։ Հումելսը շատ օգուտ կտա «Բավարիային» ոչ միայն պաշտպանությունում։ Նա ամեն ինչում օգտակար կլինի, հատկապես, եվրագավաթային հանդիպումներում»,- Ռոբերտ Լեւանդովսկու խոսքը մեջբերում է ESPN-ը։
27-ամյա Հումելսի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը։ Ոչ պաշտոնական տվյալներով նրա տրանսֆերի համար մյունխենյան ակումբը վճարել է 35-38 միլիոն եվրո։