Իբրահիմովիչը հաստատել է, որ հեռանում է ՊՍԺ-ից
СпортՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հաստատել է, որ այս մրցաշրջանի վերջում հեռանալու է ֆրանսիական ակումբից:
«Վաղն իմ վերջին խաղն է «Պարկ դե Պրենսում»: Եկա թագավորի պես, հեռանում եմ որպես լեգենդ»,- թվիթերյան էջում գրել է 34-ամյա ֆուտբոլիստը:
Շվեդիայի հավաքականի ավագը 2012-ին իտալական «Միլանից» է տեղափոխվել ՊՍԺ, որի հետ նրա գործող պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում։ Լուրեր են շրջանառվում, որ Իբրահիմովիչը մոտ է ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսի» տեղափոխվելուն: