Հուսով եմ Ռիոյի օլիմպիական խաղերում 3 ոսկե մեդալ կնվաճեմ․ Ուսեյն Բոլտ
СпортՕլիմպիական խաղերի 6-ակի չեմպիոն Ուսեյն Բոլտը հուսով է առաջիկա օլիմպիական խաղերում ևս 3 ոսկե մեդալ նվաճել։ Ճամայկացի արագավազորդի ռեկորդը դեռևս անհաղթահարելի է։ Նա 100 մետր տարածությունը հաղթահարել է 9․58 վայրկյանում։
«Բարդ է ենթադրություններ անել արդյունքների վերաբերյալ, քանի որ մրցումները տարբեր են։ Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի։
Օլիմպիական խաղերին պետք է մոտենալ օպտիմալ մարզավիճակով։ Հուսով եմ՝ 3 ոսկե մեդալ կնվաճեմ, իսկ 200 մետրը կհաղթահարեմ 19 վայրկյանում»,- Բոլտի խոսքերը մեջբերում է AP-ն։