Սուարես. Մեսսիին չեմպիոնությունն ավելի կուրախացնի, քան լավագույն ռմբարկուի մրցանակը
Спорт«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը հայտարարել է, որ թիմակից Լիոնել Մեսսիի համար անհատական մրցանակները մեծ նշանակություն չունեն:
-Հարձակվողը խաղադաշտ է դուրս գալիս, որպեսզի թիմին օգնի հասնել առաջադրված նպատակին: Կարծում եմ՝ Մեսսին հպարտ է, որ օգնում է «Բարսելոնային»: Լեոյին չեմպիոնությունն ավելի կուրախացնի, քան լավագույն ռմբարկուի մրցանակը,-Սուարեսի խոսքը մեջբերված է «Marca»-ից:
Իսպանիայի առաջնության ավարտից մեկ տուր առաջ լավագույն ռմբարկուների ցանկը գլխավորում է Լուիս Սուարեսը, ով խփել է 37 գոլ: Երկրորդ տեղում «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, պորտուգալացին խփել է 33 գոլ, իսկ Մեսսիի ակտիվում կա 26 գոլ: