Հայտնի է, թե Բորուսիան որքան է վճարել Ուսման Դեմբելեի տրանսֆերի համար
СпортՖրանսիական լրատավամիջոցներին հայտնի է դարձել, թե Դորտմունդի «Բորուսիան» որքան է վճարել «Ռենի» հարձակվող Ուսման Դեմբելեի տրանսֆերը ձեռք բերելու համար:
Ըստ «L'Equipe»-ի տեղեկության 18-ամյա ֆուտբոլիստը գերմանական ակումբին արժեցել է 15 միլիոն եվրո` չհաշված հնարավոր բոնուսները:
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Դեմբելեն մասնակցել է 25 խաղի, որոնցում դարձել է 12 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: