Ջոն Թերի. «Չելսիի» առաջարկն ընդունելուց առաջ պետք է մտածեմ
СпортԼոնդոնի «Չելսիի» ավագ Ջոն Թերին արձագանքել է ակումբի ղեկավարության առաջարկին երկարաձգել պայմանագիրը եւս մեկ տարով:
«Առաջարկը ենթադրում է, որ ակումբում ես կունենամ նոր դեր: Որոշում ընդունելուց առաջ ինձ ժամանակ է անհրաժեշտ այդ առաջարկը մանրամասն ուսումնասիրելու եւ հասկանալու համար»,- Ինստագրամում գրել է 35-ամյա անգլիացի պաշտպանը:
1995 թվականից «Չելսիի» համակարգում մարզված եւ հանդես եկած Թերիի պայմանագիրն ավարտվում է ամռանը:
«Նախկին խաղացողները կարող են իրենց խոսքն ասել՝ մնալով հարազատ ակումբի համակարգում: Նրանք սիրում են վերադառնալ տարբեր պաշտոնների նախկին ակումբում, եւ ես դա ողջունում եմ: Շատ լավ է կազմում ունենալ ուժեղ անհատականությունների: Ակումբի լեգենդներին անհրաժեշտ է մատուցել պատշաճը»,- ավելի վաղ նշել էր «Չելսիի» հոլանդացի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը, որն ամռանը հեռանալու է լոնդոնյան թիմից: