Ереван, 27.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայ ընտանիքի պատկերը նախկինում և հիմա. Մայիսի 15-ը Ընտանիքի օրն է

Общество

Հասարակությունը շատ ավելի արդյունավետ է գործում, երբ դրա հիմնական միջուկը ընտանիքն է: Հայկական ընտանիքն անշուշտ ունի և նմանություններ, և տարբերություններ այլ ազգերի ընտանիքների հետ, սակայն ունի յուրահատուկ ոգի ու հոգեկերտվածք: Հոգեբան Կարինե Նալչաջյանը Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել: Նրա համոզմամբ` հայ մարդու համար ընտանիքն ավելին, քան առաջնային է, և պատմականորեն երևում է, որ այն եղել է ազգապահպան օղակ:

«Մեր ընտանիքներում կապվածությունը ծնողի ու երեխայի միջև երբեմն այնքան ուժեղ է լինում, որ հեգոբանական տեսակետից բացասաբար կարող է ազդել: Ի տարբերություն եվրոպական ընտանիքների` հայ երեխան ավելի ուշ է հեռանում ծնողից, թուլացնում կապվածությունը»,- նշեց Նալչաջյանը`ընդգծելով, որ ինչպես խնամքի պակասը, այնպես էլ ավելցուկն է վնասակար. ծնողական դերը ճիշտ կատարելը որոշակի իմաստություն է պահանջում:

Նալչաջյանի կարծիքով՝ ընտանեկան մոդելի փոփոխությունները ներկայիս և 40 տարի առաջվա ընտանիքի մոդելների մեջ անշուշտ եղել են, բայց միևնույն է՝ շատ չեն:  Դրական փոփոխությունների շարքում նա նշեց, որ ծնողները հիմա ավելի հեշտությամբ են ընդունում նորապսակների` առանձին ապրելու որոշումը: Նորաստեղծ ընտանիքներն ավելի նախաձեռնող ու ակտիվ են, քան ավագ սերունդը, դա պայմանավորված է նաև ժամանակներով: Նաև սերտացել է շփումն ու փոխազդեցությունը արտաքին աշխարհի, այլ  ազգերի ու մշակույթների միջև:

Նորաստեղծ հայ ընտանիքի համար ամենալուրջ խնդիրներից հոգեբանը հիշատակեց «դիստանտ» (հեռվացած) ընտանիքների խնդիրը, երբ, օրինակ, հայրը մեկնում է արտագնա աշխատանքի: Այդ հեռավորությունը բացասական է ազդում ինչպես ամուսինների, այնպես էլ երեխայի ու նրա հոգեկան զարգացման վրա, նույնիսկ եթե կա էմոցիոնալ կապվածություն ու որոշակի շփում: Երեխայի մոտ դա կարող է արտահայտվել թե բարդույթների ի հայտ գալով, թե հակառակ սեռի հետ շփման խնդիրներով ու ընտանիք ստեղծելու դժվարությամբ: «Երեխային միայնակ մեծացնող մայրերը, իհարկե, հերոսական կերպարներ են, սակայն հոր ֆունկցիան անփոխարինելի է, նրա բացակայությունը ոչ ոք լիարժեք չի կարող լրացնել»,- մեկնաբանեց Նալչաջյանը: Ծնողների հարաբերությունները երեխայի համար օրինակներ են. եթե մոդելներն աչքի առաջ խաթարված են, կամ առավել ևս` չկան, մարդն իր անձնական կյանքը ստեղծելիս կարող է շատ լուրջ դժվարությունների առաջ կանգնել:

Խոսելով ընտանեկան խնդիրների լուծման մասին՝ հոգեբանն ասաց, որ այսօր Հայաստանի քաղաքացու համար բարդ է հաղթահարել ներքին դժվարություններն ու հոգեբանին դիմելը: «Ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում մարդկանց ավելի հեշտ է խոսել ֆիզիկական հիվանդությունների ոււ դժվարությունների մասին, քան հոգեբանական: Դրանք ավելի խոր անձնական են»,- մեկնաբանեց նա: Բացի այդ՝ որոշ մարդկանց մոտ պատկերացումները հոգեբանների ու հոգեբույժների վերաբերյալ սխալ են, նույնացված կամ ոչ լիարժեք:

Հոգեբանը հավելեց, որ մեծացել է նաև հանդուրժողականությունը ամուսնալուծությունների նկատմամբ: «Հասարակությունն արդեն ըմբռնումով է մոտենում ամուսնական հարաբերությունների խզմանն ու նոր ընտանիք ստեղծելու որոշմանը: Սակայն հարկ է նշել, որ բաժանությունները հաճախ լինում են ամուսնության առաջին 2-4 տարիներին, մինչդեռ այդ շրջանը հաճախ ուղղակի պետք է հաղթահարել»,- վերջում նշեց Նալչաջյանը:

ՀՀ Արդարադատության նախարարության իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոնիտնօրեն, «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի սոցիոլոգ Գայանե Հովակիմյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ հայ ընտանիքը առանձնահատուկ և դոմինանտ ինստիտուտ է հասարակության արժեհամակարգում: Սակայն շատ դեպքերում արժեքը կորցնում է իր բովանդակությունը և պահպանվում է միայն ձևը: Դրա վառ օրինակն են որոշ ծիսակատարություններ, օրինակ` «կարմիր խնձորը»: Հովակիմյանը պնդում է՝ ընտանիքի ֆունկցիոնալությունը պահպանելու համար նման անբովանդակ ձևերից հարկավոր է ազատվել: Նա հաստատեց այն կարծիքը, որ Հայաստանում հայրիշխանությունն ակնհայտ երևույթ է:

«Հասկանալու համարարդյո՞ք նոր սերնդի ընտանիքներում կնոջ ու տղամարդու դերերը սկսել են հավասարվել,հարկավոր է նախ հասկանալոր գենդերային հավասարությունը ենթադրում է իրահավասարությունայլ ոչ թեֆիզիկական հավասարությունԱյդ առումովոր Հայաստանըաշխարհագրական դիրքով պայմանավորվածիրմեջ կրում է և Արևելյանև Արևմտյան մշակույթներ»,- հարկ համարեց նշել սոցիոլոգը: Օրինակ, կրթության նկատմամբ վերաբերմունքով մենք ավելի եվրոպական ենք, սակայն կենցաղն ավելի մոտ էլ արևելյանին:Նրա համոզմամբ` հարկավոր չէ խուսափել այս կամ այն ազգից ինչ-որ սովորույթներ փոխառելուց. ցանկացած ինստիտուտ, հատկապես` ընտանիքը, պետք է լինի բաց: Կարելի է զուգահեռաբար պահպանել լավ ավանդույթները, որոնք, նախ և առաջ, սերը, հարգանքն ու փոխադարձ օգնությունն են: Ըստ Հով ակիմյանի՝ ժամանակն է նաև հասկանալ, որ ընտանիքը պայմանավորված չի մարդկանց քանակով. միայն մայրն ու երեխան ևս ընտանիք են: Այդ առումով` քաղաքային համայնքներում «միջուկային» ընտանիքի մոդելն ավելի լայն տարածում է գտնում, քան գյուղականում:

Ընտանիքը հիմա ամբողջ աշխարհում ճգնաժամի մեջ է իր կայունության, դերի ու առաջնայնության իմաստով, բայց հայ ընտանիքները ունեն աջակցության ու հզորացման կարիք: «Պետական հովանավորության մակարդակով նման քայլեր ու աջակցության կարծես չեն ձեռնարկվում, մինչդեռ դա պիտի լինի մեր առաջնային նպատակներից մեկը, որովհետև ուժեղ մարդիկ մեծանում են ուժեղ ընտանիքներում»,- ավելացրեց Հովակիմյանը: Այդ առումով` հարկավոր է, որ ինստիտուցիոնալ օգնությունը, ասենք` հոգեբաններն ու սոցիալական աշխատողները, ապահովի որակ և մատչելիություն: Սոցիոլոգի խոսքով՝ հիմÕ ¡ սեռային դիսբալանսը լայն տարածում ունի գյուղերում: Արդեն հաջորդ սերնդի մեջ ակնհայտ երևալու են այն երեխաները, ում կյանքում հայրը բացակայել է. առաջին հերթին՝ կձևավորվի սխալ պատկերացում ընտանիքի մոդելի մասին, մյուս կողմից` միգրանտ հոր երեխան ևս հակված է դառնալու միգրանտ:

Հովակիմյանը համամիտ էր նաև այն մտքի հետ, որ սերունդներ շարունակ դաստիարակվում են կարծրացած մտածելակերպով ու հնազանդ քաղաքացիներ, և նույն դաստիարակությունը փոխանցում հաջորդներին: «Ամեն մեկին չի հաջողվում դուրս գալ այդ շղթայից, քանի որ դերային մոդելն ընտանիքում փոխանցվում է` անկախ ժամանակներից: Մեզ մոտ երեխաներն ավելի շատ ձգտում են իրականացնել իրենց ծնողների սպասելիքները, քան սեփականը. արդյունքում մենք վերարտադրում ենք դարերի հնություն ունեցող սպասումներ ու գրեթե չենք ձևավորում նորը»,- նշեց նա: 

Մասնագետը կարծում է, որ նշված բոլոր խնդիրների  լուծման համար պետք է լինի երկու կարևոր նախադրյալ. կրթության ոլորտի բեկումնային փոփոխություն և փոփոխություններ ընդունելու պատրաստակամություն:

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1993թ.-ին կազմակերպության անդամ երկրներին կոչ է արել ամեն տարի մայիսի 15-ը որպես Ընտանիքի միջազգային օր տոնել։ 2011թ. փետրվարի 9-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով, որպես Ընտանիքի օր ամրագրվեց մայիսի 15-ը: Օրենքի ընդունման անհրաժեշտությունը գործադիրը պայմանավորել է նրանով, որ ընտանիքը, լինելով հասարակության շարժիչ ուժը, Հայաստանի Հանրապետությունում պետք է գտնվի պետության հովանավորության և պաշտպանության ներքո:&nbsp ;

Լուսինե Ղազարյան

Бывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-Даби