«Բարսելոնան»՝ Իսպանիայի չեմպիոն, «Ռեալը»՝ փոխչեմպիոն
СпортԿատալոնական «Բարսելոնան» դարձավ Իսպանիայի 2015-16թթ. առաջնության չեմպիոն:
Եզրափակիչ տուրից առաջ Լուիս Էնրիկեի թիմը 1 միավորով էր գերազանցում «Ռեալին», սակայն վերջին տուրում երկու թիմերն էլ հաղթանակներ տոնեցին, և մրցաշարային աղյուսակում պատկերը չփոխվեց:
Վերջին տուրում «Բարսելոնան» Լուիս Սուարեսի հեթ-տրիկի շնորհիվ առավելության հասավ «Գրանադայի» նկատմամբ, իսկ «Ռեալը» 2:0 հաշվով հաղթեց «Դեպորտիվոյին». մադրիդյան թիմի կազմում դուբլ ձևակերպեց Կրիշտիանու Ռոնալդուն:


Այսպիսով, Պրիմերայի 2015-16թթ. խաղարկությունում «Բարսելոնան» վաստակեց 91 միավոր և դարձավ չեմպիոն, իսկ «Ռեալը» 90 միավորով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Նշենք նաև, որ «Դեպորտիվոն» 42 միավորով 13-րդ տեղում է, իսկ «Գրանադան» 39 միավորով 16-րդն է:

Իսպանիայի առաջնություն, 38-րդ տուր
«Գրանադա» - «Բարսելոնա»՝ 0:3
Գոլերը՝ Սուարես 22', 38', 86'
«Դեպորտիվո» - «Ռեալ»՝ 0:2
Գոլերը՝ Ռոնալդու 7', 25'