Մարկոս Պիզելիի գոլն «Ալ Ռաեդին» օգնեց փրկվել պարտությունից
СпортՖուտբոլի Սաուդյան Արաբիայի առաջնության 26-րդ տուրում «Ալ Ռաեդը» մրցակցի խաղադաշտում 3:3 հաշվով ավարտեց «Նաջրանի» դեմ խաղը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին հյուրերի մեկնարկային կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը, իսկ 70-րդ րոպեին հաշիվը դարձրեց 3:2՝ անվրեպ իրացնելով 11 մետրանոց հարվածը: «Ալ Ռաեդը» պարտությունից փրկվեց ավելացված ժամանակում: Այդ գոլը եւս գրանցվեց Պիզելիի փոխանցումից հետո:
Հիշեցնենք, որ նախորդ 6 խաղերում Մարկոսը դարձել էր 8 գոլային փոխանցման հեղինակ: «Ալ Ռաեդն» ունի 24 միավոր եւ 12-րդ տեղում է: