Հայաստանը ոսկե մեդալ է նվաճել Խաբարովսկում
СпортՌուսաստանի Խաբարովսկ քաղաքում ավարտվել է Կոնստանտին Կորոտկովի անվան միջազգային հուշամրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացնող 91 կգ քաշային բռնցքամարտի Նարեկ Մանասյանը եզրափակչում առավելության է հասել ռուսաստանցի մրցակցի նկատմամբ եւ նվաճել է ոսկե մեդալ:
Հայ մարզիկը նախկինում տարբեր մրցաշարերում երկու անգամ հանդիպել էր նույն մրցակցին եւ պարտություն էր կրել, սակայն այս անգամ Նարեկը կարողացել է առավելության հասնել, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները` 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 69 կգ քաշային Գոռ Երիցյանը, 81 կգ քաշայիններ Արսեն Հայրապետյանն ու Արման Հովիկյանը մեդալ չեն նվաճել:
Մրցաշարին մասնակցել են 21 երկրի ներկայացուցիչներ: