«Փյունիկ» - «Գանձասար»՝ 0:0
СпортՖուտբոլի Հայաստանի առաջնության 26-րդ տուրի վերջին խաղում «Փյունիկն» ընդունեց «Գանձասար-Կապանին» եւ չկարողացավ հաղթանակ տանել: Վերջնամասը «Փյունիկն» անցկացրեց տասը խաղացողներով: Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց Վարազդատ Հարոյանը: Գրանցվեց ոչ ոքի՝ 0:0:
«Փյունիկը» 42 միավորով երրորդ տեղում է: «Գանձասար-Կապանը» հետ մեկ միավոր եւ չորրորդն է: Առաջատարը «Ալաշկերտն» է՝ 52 միավոր: Երկրորդ տեղում ընթացող Գյումրիի «Շիրակն» ունի 46 միավոր:
Հայաստանի առաջնություն, 26-րդ տուր
«Փյունիկ» - «Գանձասար»՝ 0:0
Հեռացում՝ Վարազդատ Հարոյան («Փյունիկ»), 81, երկրորդ դեղին քարտ
«Ալաշկերտ» - «Արարատ»՝ 0:1
Սուլեյման Կոնե, 81
«Բանանց» - «Շիրակ»՝ 0:1
Նեմանյա Ստոսկովիչ, 27
Հեռացում՝ Սոսլան Կաչմազով («Բանանց»)