Մարեյը 29-ամյակի օրը հաղթեց Ջոկովիչին եւ նվաճեց 36-րդ տիտղոսը
СпортԹենիսի Հռոմի «Մասթերս» մրցաշարի տղամարդկանց մենախաղն ավարտվեց Էնդի Մարեյի հաղթանակով: Եզրափակիչում բրիտանացի թենիսիստը 1 ժամ 35 րոպեում առավելության հասավ աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի նկատմամբ՝ 6:3, 6:3: Ծննդյան 29-րդ տարեդարձի օրը Մարեյը նվաճեց 36-րդ տիտղոսը կարիերայում:
Հռոմում ավարտվել է նաեւ կանանց Internazionali BNL d՝Italia մրցաշարը: Մենախաղում հավասարը չունեցավ 34-ամյա ամերիկացի Սերենա Ուիլյամսը: Աշխարհի առաջին ռակետը եզրափակիչում 7:6 (5), 6:3 հաշվով հաղթեց 21-ամյա ամերիկացի Մեդիսոն Քիսին եւ նվաճեց 70-րդ տիտղոսը:
