Թերի. Գալիք մրցաշրջանում Չելսին կմիանա չեմպիոնական մրցավազքին
СпортԼոնդոնի «Չելսիի» ավագ Ջոն Թերին Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին տուրի՝ «Լեսթերի» դեմ (1:1) խաղից հետո դիմել է «Սթեմֆորդ Բրիջ» հաճախող երկրպագուներին:
«Առաջին հերթին, ես ցանկանում եմ շնորհավորել «Լեսթերին» եւ Կլաուդիո Ռանիերիին: Ուրախ եմ, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն դարձավ «Լեսթերը», այլ ոչ թե «Տոտենհեմը»:
Ընթացիկ մրցաշրջանը «Չելսիի» համար ծանր ստացվեց: Մենք արժանի էինք առաջնության աղյուսակի այս հորիզոնականին: Շնորհակալություն ենք հայտնում թիմի երկրպագուներին, ովքեր նույնիսկ ամենադժվար պահին մեզ հետ էին:
Ցանկանում եմ բոլորին վստահեցնել, որ հաջորդ մրցաշրջանում «Չելսին» նույնպես կմիանա չեմպիոնական մրցավազքին: Ես ցանկանում եմ մնալ «Չելսիում»: Ակումբում նույնպես տեղյակ են իմ ցանկությունների մասին»,- Թերիի խոսքերն է մեջբերում BBC-ն: