Նեյմար. Այս մրցաշրջանը լավագույնը չէր ինձ համար
Спорт«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարն ամփոփել է ավարտվող մրցաշրջանը՝ նշելով, որ կարող էր ցուցադրել ավելի լավ ֆուտբոլ:
«Այս մրցաշրջանը լավագույնը չէր ինձ համար: Միշտ ցանկանում եմ բարելավել վիճակագրությունս եւ գերազանցել ինքս ինձ: Հպարտանում եմ իմ թիմի՝ Իսպանիայի առաջնությունում ցուցադրած խաղով: Կատարեցինք բարդ աշխատանք»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Globo Esporte-ն:
Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 48 խաղ՝ դառնալով 30 գոլի եւ 27 գոլային փոխանցման հեղինակ: