Ազար. Ինձ համար վատ մրցաշրջան էր
Спорт«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը 2015-16թթ. մրցաշրջանի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի Անգլիայի չեմպիոնն այս տարի առաջնությունում զբաղեցրեց ընդամենը 10-րդ հորիզոնականը, իսկ մյուս մրցաշարերում չկարողացավ զգալի հաջողությունների հասնել:
-Անխոս, չեմպիոնի կարգավիճակով խաղալը հեշտ չէր: Մենք հասկանում էինք դա, և դա արտահայտվեց առաջին իսկ հանդիպումից: Գուցե այս մրցաշրջանում մեզ չբավարարեց այն մարտունակությունը, որը կար նախորդ մրցաշրջանում:
Անձամբ ինձ համար վատ մրցաշրջան էր. մի շարք վնասվածքներ ստացա: Սակայն կարողացանք համեմատաբար լավ ավարտել մրցաշրջանը: Վերջին շրջանում բարելավեցինք մեր մարզավիճակը: Հաջորդ մրցաշրջանը պետք է սկսենք լավ մարզավիճակում, միասնական կլինենք և կփորձենք լավագույն խաղը ցուցադրել,-բելգիացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերել է «Չելսիի» մամուլի ծառայությունը:
Էդեն Ազարը նաև նշել է, թե ընթացիկ մրցաշրջանում իր գոլերից որն է լավագույնը:
-Ես ընտրում եմ «Լիվերպուլի» դարպասը խփած գոլը, քանի որ այն բնորոշում է իմ ոճը: «Տոտենհեմի» դարպասը խփած գոլն էլ էր լավը: Այն չեմպիոնական էր «Լեսթերի» համար, դրա հետ մի ամբողջ պատմություն է կապված, բայց ընտրում եմ «Լիվերպուլի» դարպասը խփած գոլը,-ասել է Ազարը: