Կեյլոր Նավասը պահանջում է աշխատավարձի բարձրացում
СпортՄադրիդի «Ռեալի» կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասին չի գոհացնում իր աշխատավարձը:
AS-ի համաձայն՝ Նավասը հույս ունի կնքել նոր պայմանագիր եւ ստանալ տարեկան 6.5 միլիոն եվրո աշխատավարձ: Այժմ նրա տարեկան աշխատավարձը 4.4 միլիոն եվրո է:
Իսպանիայի ավարտված առաջնությունում կոստառիկացին ճանաչվել էր լավագույն դարպասապահ, իսկՉեմպիոնների լիգայում անցկացրել է 9 «չոր» խաղ՝ սահմանելով «Ռեալի» պատմության ռեկորդ: