«Ռեալը» մինչև հունիսի 15-ը ժամանակ ունի դե Խեային 50 միլիոնով գնելու համար
Спорт«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան մտադիր է միջմրցաշարային հատվածում տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», չնայած սեպտեմբերին անգլիական ակումբի հետ 4 տարվա պայմանագիր է կնքել։
Ինչպես հայտնում է «AS»-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» հետ դարպասապահի պայմանագրում հատուկ կետ է ներառված, ըստ որի՝ «Ռեալը» մինչև 2016 թ. հունիսի 15-ը առաջնահերթ իրավունք ունի 50 միլիոն եվրոյով ձեռք բերելու իսպանացի ֆուտբոլիստի իրավունքները։
Ինչպես հայտնի է, 2015 թ. ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը Կեյլոր Նավասի և դե Խեայի փոխանակման գործարքը ձախողվել էր: Հայտնի է նաև, որ դե Խեան չի ցանկանում մնալ անգլիական ակումբում, եթե գլխավոր մարզիչ Լուի վան Գալը շարունակի աշխատել այնտեղ։