Անչելոտի. Բեյլի գործակալը բողոքել էր Պերեսին
СпортՄադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին իր ինքնակենսագրականում պատմել է կիսապաշտպան Գարեթ Բեյլի հետ կոնֆլիկտի մասին։
«Մի անգամ առավոտյան մարտ ամսին ինձ զանգեց «Ռեալի» գլխավոր տնօրենը, որն ասաց, որ ուզում է խոսել ինձ հետ մարզումից հետո։ Դա անսովոր բան էր։ Երբ մենք հանդիպեցինք, նա պատմեց ինձ, որ Բեյլի գործակալն է մոտեցել իրեն, որ քննարկի ֆուտբոլիստի շուրջ իրավիճակը։
Հունվարին նա արդեն լրատվամիջոցների հետ խոսել էր, և կարծում էր, որ իր դիրքերն ուժեղ են, այդ պատճառով էլ դիմել էր նախագահին։ Հետո նա ասել էր Պերեսին, որ Բեյլին դուր չի գալիս խաղալն այն դիրքում, որում խաղում էր, քանի որ նա ցանկանում էր կենտրոնին ավելի մոտ խաղալ։
Բեյլը գերազանց որակներ ունի, և ես փորձում էի օգնել նրան ցույց տալու իր ուժեղ կողմերն ու իրացնելու իր ներուժը։ Կարծում եմ՝ ես ֆուտբոլիսց ավելի լավ եմ գլուխ հանում, քան գործակալն ու նախագահը։
Ես ասացի Պերեսին, որ ինքս Բեյլի հետ կխոսեմ։ Մարզումից հետո ես մոտեցա նրան և հարցրի. «Ես գիտեմ, որ քո գործակալը խոսել է նախագահի հետ։ Ինչո՞ւ դու ինքդ ինձ մոտ չեկար և չխոսեցիր այդ մասին։ Նա ասաց, որ ոչ մի խնդիր չկա»,-գրքից մեջբերում է արել «Eurosport»-ը։