«Յուվենտուսը» մերժել է «Ռեալի» 80 միլիոնանոց առաջարկը
СпортՄադրիդի «Ռեալը» փորձում է ձեռք բերել Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալային:
Tuttosport-ի համաձայն՝ 22-ամյա ֆուտբոլիստի համար Արքայական ակումբն առաջարկել է 70-80 միլիոն եվրո, սակայն Իտալիայի չեմպիոնը մերժել է: Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ արգենտինացին լինելու է «Ռեալի» գլխավոր նպատակներից մեկը:
Իտալիայի ավարտված առաջնությունում Դիբալան 34 խաղում խփել է 19 գոլ՝ դառնալով «Յուվենտուսի» լավագույն ռմբարկուն: