Պաշտոնական. Ջոն Թերին մնում է «Չելսիում»
СпортԼոնդոնի «Չելսիի» ավագ Ջոն Թերին մեկ տարով երկարաձգել գործող պայմանագիրը, հայտնում է ակումբի թվիթերյան էջը:
Անգլիացի պաշտպանի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչեւ 2017-ի ամառը: 35-ամյա Թերիի գործող պայմանագիրն ավարտվում էր այս մրցաշրջանի վերջում: Ընթացիկ մրցաշրջանում նա 33 հանդիպում է անցկացրել «Չելսիի» կազմում՝ դառնալով մեկ գոլի եւ մեկ գոլային փոխանցման հեղինակ: Անգլիացին 1995-ից է լոնդոնյան ակումբի համակարգում: