Ереван, 21.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Գյումրիի «Վարդանանց» հրապարակում կմեկնարկեն Հռոմի Պապի պատարագի համար բեմի տեղադրման աշխատանքներ

Գյումրիի «Վարդանանց» հրապարակում առաջիկայում կմեկնարկեն Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Պապի  ձեռամբ մատուցվող   Սուրբ և Անմահ Պատարագի համար բեմի տեղադրման աշխատանքները: Նախգծման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Այն կունենա խորան և այն ամենն, ինչը պահանջվում է. տեղադրված կլինի նաև խաչքար: Այս մասին մայիսի 18-ին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ կաթողիկե առաջնորդարանում կայացած ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Գյումրիի Հայ կաթոլիկների ժողովրդապետ Տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանը: 

Թեև այցի ժամանակացույցն արդեն հրապարակվել է, սակայն ինչպես ասուլիսի ընթացքում տեղեկացրեցին՝ ծրագրային շեղումների մասին այս պահին խոսել հնարավոր չէ, քանի որ դա միայն Պապն անձամբ կարող է ասել:

Պատարագին մասնակցությունը կլինի հրավիրատոմսերով: Նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել Սրբազան Քահանայապետի պատարագին, պետք է մինչև մայիսի 25-ը դիմեն Հայ Կաթողիկե առաջնորդարան: Պատարագին նախատեսվում է 15-25 հազար մարդու ներկայություն:  Այդ, ինչպես նաև հյուրերի ընդունման հետ կապված բոլոր աշխատանքներն իրականցնում է Հայ կաթողիկե առաջնորդարանը:

«Արդեն իսկ գիտենք, որ տարբեր երկրների մոտ 3 հազար մարդ է ցանկություն հայտնել գալ Գյումրի: Բոլոր հարցերը փորձում ենք ըստ պատշաճի կատարել: Կա ստեղծված հանձնախումբ: Հռոմի Պապին կուղեկցեն կարդինալն եր, կլինեն  շատ ուխտավորներ»,-նշեց Տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանը:

Գյումրիում Հռոմի Պապը նաև կայցելի Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստան« Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Յոթ Վերք Ս. Աստվածածին եկեղեցի և Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե առաջնորդանիստ Մայր Տաճար: 

«Գյումրու քաղաքապետարանն արդեն բավական աշխատանք իրականացրել է ճանապարհների մաքրման և հարթեցման ուղղությամբ:
 
Վստահ ենք` ինչ երթուղով անցնելու է Սրբազան քահանայապետն այդ օրը, լինելու է պատշաճ մակարդակի»,- հավելեց Գյումրիի Հայ կաթոլիկների ժողովրդապետը:

Ինչ վերաբերում է Սրբազան Քահանայապետի կողմից պատարագ մատուցելու համար Գյումրիի ընտրությանը,   Գյումրիի Հայ կաթողիկեների ժողովրդապետ Տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանը նշեց, որ եթե 2001 թվականին Հովհաննես Պողոս Պապը  որոշեց Սուրբ Պատարագ մատուցել Սբ Էջմիածնում՝ հաշվի առնելով քրիտոնեության ընդունման 1700 ամյակը, ապա այս անգամ Սրբազան Քահանայապետը ցանկացել է լինել այն վայրում, որտեղ ամենամեծ կաթողիկե համայնքն է: 

Բացի դրանից, Գյումրիի  «Սրբոց նահատակաց» եկեղեցին Հայաստանի« Վրաստանի« Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդանիստ եկեղեցին է: Հայաստանի« Վրաստանի« Ռուսաստանի հայ կաթողիկեների առաջնորդությունը (կամ թեմը) ձևավորվել է 1991թ. Հռոմի Սրբազան Պապ Սբ Հովհաննես Պողոս Բ-ի կողմից և գտնվում է նրա հովանու ներքո՝ Ամենապատիվ Տեր Գրիգոր Պետրոս 20-րդ Կաթողիկոս Պատրիարքի հոգևոր առաջնորդությամբ: Առաջնորդության ներկայիս գլուխն է Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը:

 Գյումրիի Հայ կաթողիկեների ժողովրդապետն ու առաջնորդարանի տեղեկատվական համակարգի պատասխանատուն`   Տ. Հովսեփ քհն. Գալստյանը, վստահ են՝ Սրբազան քահանայապետի այցը Հայաստան տարբեր առումներով դրական ազդակ է՝ թե քաղաքական և թե՛ նաև սոցիալական: «Բնականաբար, Պապի ներկայությունը Հայաստանում արդեն իսկ ազդակ կլինի, որ նաև բոլորի ուշադրությունը սևեռվի Գյումրիի սոցիալ-տնտեսական խնդիրներին: Մի շարք լրատվամիջոցեր արդեն Գյումրիում են և դեռ կլինեն այս այցի հետ կապված և կարծում եմ, նյութեր կպատրաստվեն նաև քաղաքի մասին: Կարծում ենք, որ սա նաև լավ հնարավորություն է ևս մեկ անգամ խոսելու Գյումրիի խնդիրների մասին: Բայց այս այցի ամենամնայուն արժեքը կլինի հոգևորի բարձրացումը: Պապի այցը բոլորիս մեջ թողնելու է հոգևոր զարգացման արժեք»,- նշեց  Տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանը:

Այս այցն, ըստ բանախոսների, կլինի նաև խաղաղության կոչ: «Ժամանակացույցով նախատեսված է նաև Աղոթք Խաղաղության համար: Պապը նաև մի քանի առիթ է ունենալու իր պատգամը հղելու ժողովրդին նաև իր պատարագի ընթացքում, որը մեծ ազդեցություն է ունենում ժողովրդի վրա: Հռոմի Պապը, ճիշտ է, քաղաքական գործիչ չէ, նրա այցը երբեք չի ունենա քաղաքական նպատակ, բայց որպես այդ այցելության պտուղ կլինի նաև այդ հարթակում ու որպես հզորագույն մունետիկ, աշխարհի խղճի ձայն, Պապի այցը, չենք բացառում, որ կարող է ունենալ շատ հեռու գնացող արդյունքներ ու նաև պետք է հաշվի առնենք, ո ր Հայաստան այցից մի քանի ամիս հետո՝ սեպտեմբերին, Պապը այցելելու է Ադրբեջան ու հանարավոր է տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ տարվող ջանքերը Պապի այցի շնորհիվ թևակոխեն այլ փուլ»,-հավելեց առաջնորդարանի տեղեկատվական համակարգի պատասխանատու   Տ. Հովսեփ քհն. Գալստյանը:

Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Պապը« ինչպես հայտնի է« Հայաստան կայցելի 2016թ. հունիսի 24-26-ը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի« Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի և Արհ. Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի (առաջնորդ` կաթողիկե հայոց Հայաստանի« Վրաստանի« Ռուսաստանի և Արլ. Եվրոպայի): Սրբազան Պապի այցի առթիվ այդ օրերին Հայաստանում կլինի նաև Տանն Կիլիկիո Կաթողիկե Պատրիարք Տ. Գրիգոր Պետրոս 20-րդը՝ հայ կաթողիկե եպիսկոպոսների հետ:

Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi