Պաշտոնական. Թերրին նոր պայմանագիր է կնքել «Չելսիի» հետ
Спорт«Չելսին» պաշտոնապես հայտարարել է թիմի պաշտպան և ավագ Ջոն Թերիի հետ պայմանագրի երկարաձգման մասին։ Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2017թ. ամառը։
Ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցները հաղորդում էին, որ Թերին վստահ է՝ հեռանալու է ակումբից։ Նա նույնիսկ պլանավորել էր «Սթեմֆորդ Բրիջում» հրաժեշտի երեկույթ կազմակերպել, սակայն «Ազնվականները» նրան նոր համաձայնագիր առաջարկեցին։ 35-ամյա ֆուտբոլիստը կարերան սկսել է հենց լոնդոնյան ակումբում։
-Ուրախ եմ հարազատ ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուս համար։ Բոլորը գիտեն, որ ես սնվել եմ «Չելսիի» ոգով։ Նոր մրցաշրջանում մենք նոր գլխավոր մարզիչ ենք ունենալու։ Հույս ունեմ՝ մեզ հաջողություններ են սպասվում։ Կցանկանայի շնորհակալություն հայտնել երկրպագուներին նրանց աննկարագրելի աջակցության համար։ Դուք լավագույնն եք աշխարհում.-ասել է Թերրին։