Կոկեն՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ
Спорт«Սեւիլիայի» ավագ Կոկեն ճանաչվել է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Անգլիական «Լիվերպուլի» դեմ եզրափակիչ խաղի երկրորդ խաղակեսում իսպանացի 24-ամյա պաշտպանը դարձել էր դուբլի հեղինակ՝ խփելով «Սեւիլիայի» հաղթական գոլերը:
Իսպանական ակումբը հաղթել էր 3:1 հաշվով եւ երրորդ տարին անընդմեջ նվաճել Եվրոպայի լիգայի գավաթը: