Ունաի Էմերի. Պաշտում ենք այս մրցաշարը
СпортԵվրոպայի լիգայի նորընծա գավաթակիր «Սեւիլիայի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է անգլիական «Լիվերպուլի» նկատմամբ կամային հաղթանակը եզրափակիչում:
«Լիվերպուլը» հիանալի թիմ է, եւ մեր համար կարեւոր էր հավատալ սեփական ուժերին: Շատ ուրախ եմ «Սեւիլիայի» բոլոր երկրպագուների համար: Իսպանական բոլեր թիմերն են ցուցադրում են «կրքոտ» ֆուտբոլ: Մենք պաշտում ենք Եվրոպայի լիգան, եւ միշտ ցանկանում ենք հաղթել: Սա մեր մրցաշարն է»,- Էմերիի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ Բազելում կայացած եզրափակիչում իսպանական ակումբը հաղթել էր 3:1 հաշվով եւ երրորդ տարին անընդմեջ նվաճել Եվրոպայի լիգայի գավաթը: