«ՊՍԺ»-ն պատրաստ է «Ռեալին» 60 մլն վճարել Մորատայի համար
Спорт«ՊՍԺ»-ի մարզչական շտաբը հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատայի ծառայություններով, հաղորդում է «AS»-ը։
Համաձայն աղբյուրի տեղեկությունների, փարիզցիները պատրաստ են Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի համար 60 մլն եվրո, իսկ նրան առաջարկել 9 մլն եվրո աշխատավարձ։ Դա կրկնակի բարձր է, քան այն աշխատավարձը, որը ֆուտբոլիստն այժմ ստանում է իտալական ակումբում։ «Արսենալը» ևս պատրաստ է նույն չափի գումար վճարել ֆուտբոլիստի համար։
Երկու ակումբներն էլ կապ են հաստատում ոչ թե «Յուվենտուսի», այլ Մադրիդի «Ռեալի» հետ։ Իսպանական ակումբը Մորատայի տրանսֆերը հետ գնելու առաջնահերթ իրավունք ունի և արդեն հաղորդել է «Յուվենտուսին», որ մտադիր է այդ իրավունքը կենսագործել։
Մորատան ինքը, ինչպես հաղորդում է պարբերականը, դեմ չէ ակումբը փոխելուն։ Ինչ վերաբերում է «Ռեալին», ապա Մորատան մտադիր չէ այդ ակումբում մնալ՝ հաշվի առնելով, որ շանսեր չունի հիմնական կազմում խաղալու։