Ֆերգյուսոն. Ռոնալդուն «Ստոկպորտ Կաունտիում» էլ կարող է հեթ-տրիկ ձևակերպել
Спорт«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը զուգահեռներ է անցկացրել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի միջև։ Պորտուգալացի ֆուտբոլիստին Ֆերգյուսոնը գիտի ոչ միայն խաղադաշտից, քանի որ նա իր ղեկավարությամբ խաղացել է անգլիական գրանդում։
-Ռոնալդուի և Մեսսիի շուրջ բանավեճերն ինձ հետաքրքիր են, դրանք շատ բանի մասին են խոսում։ Թող ինձ սխալ չհասկանան։ Մեսսին հիանալի ֆուտբոլիստ է, երբ նա վերահսկում է գնդակը, ապա այնպիսի տպավորություն է, որ նա հողաթափերով է։ Տարբերությունն այն է, որ Մեսսին խաղում է «Բարսելոնայում», սակայն Ռոնալդուն կարող է խաղալ «Ստոկպորտ Կաունտիում» և դառնալ հեթ-տրիկի հեղինակ։
Նա երկու ոտքերով էլ կարողանում է կատարյալ հարվածել, ուժեղ է երկրորդ հարկում և առյուծի պես խիզախ է։ Կրիշտիանուն ցանկանում է միայն աշխարհի լավագույն ֆուտբոլիստը դառնալ,-ասել է Ֆերգյուսոնը «Sport» իսպանական պարբերականին։