Ереван, 21.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Հորիզոն-2020». Հայաստանն անդամակցում է եվրոպական գիտական ցանցին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը գտնվում են Բելգիայի Թագավորությունում, որտեղ ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության  և Եվրոպական հանձնաժողովի միջև Եվրոպական միության Հորիզոն-2020 ծրագրին մասնակցության վերաբերյալ» համաձայնագիրը: Պաշտոնական փաստաթուղթը, որով Հայաստանը միանում է ԵՄ հետազոտության և նորարարության ֆինանսավորման «Հորիզոն 2020» ծրագրին, ստորագրել են  Հետազոտության, գիտության և նորարարության եվրոպական հանձնակատար Կարլոս Մոեդասը և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Իր ելույթում նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ և պատասխանատվություն է՝ որպես ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ստորագրել այս կարևոր համաձայնագիրը:

«Հայաստանի մասնակցությունը «Հորիզոն 2020»-ին՝ ԵՄ-ի Հետազոտության և Նորարարության շրջանակային ծրագրին, անկասկած նոր հեռանկարներ կբացի Հայաստանում ակադեմիական մտքի զարգացման համար՝ վերահաստատելով հայերի՝ եվրոպական քաղաքակրթության բաղկացուցիչ մաս լինելը: Մեծ աշխատանք է ընկած համաձայնագրի նախապատրաստման հիմքում` Բոլոնիայի գործընթաց, բարձրագույն կրթական հաստատությունների հավատագրման գործընթաց, Տեմպուս, Էրազմուս+, ԵՄ 7-րդ շրջանակային ծրագիր և, վերջապես, «Հորիզոն 2020»: Հայաստանը հայտնի է իր գիտական ներուժով դեռևս Խորհրդայ ին շրջանից: ԽՍՀՄ փլուզումից հետո, անկախ Հայաստանը, չնայած ֆինանսական դժվարություններին, կարողացավ պահպանել կրթական և գիտական հաստատությունները և հասարակության շրջանում հետաքրքրությունը գիտության նկատմամբ»,- նշել է նախարարը` վստահություն հայտնելով, որ համաձայնագրի արդյունքները մեր երկրին կընձեռեն մի շարք հնարավորություններ, մասնավորապես` միջազգային չափանիշներին համապատասխան գիտական հետազոտությունների իրականացում՝ ներգրավելով բարձր որակավորում ունեցող հետազոտողների, գիտահետազոտական ենթակառուցվածքների զարգացման խթանում, հետազոտության և նորարարության ոլորտում ներդրումների մակարդակի բարձրացում, ինչպես նաև հայկական հետազոտական հաստատություններին, համալսարաններին և անհատ հետազոտողներին «Հորիզոն 2020»-ի ընձեռած հնարավորություններից օգտվելու կարողություն:

Իր ելույթի ավարտին Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել եվրոպացի բոլոր գործընկերներին՝ աջակցության և համագործակցության համար, ինչպես նաև շնորհավորել բոլորին` ծրագրի աշխարհագրությունը ընդլայնելու, ջերմ ընդունելության և Հայաստանին՝ Եվրոպական լուսավոր գաղափարներով և դեմոկրատական արժեքներով հարուստ գիտական ցանցին միանալուն հրավերքի համար: 

Եվրոպական հանձնակատար Կարլոս Մոեդասը շեշտելով, որ  ԵՄ հետազոտության, գիտության և նորարարության ոլորտը բաց  է բոլոր երկրների հետ համագործակցության համար, ընդգծել է, որ Հայաստանը 16-րդ երկիրն է, որը  միանում է նորարարության ֆինանսավորման աշխարհի խոշորագույն  ծրագրին՝ «Հորիզոն 2020» -ին: Եվրոպական հանձնակատարի խոսքով՝ այս գործընթացն առաջ կբերի նոր և յուրահատուկ փորձագիտական գաղափարներ և կհարստացնի միջազգային հետազոտական համագործակցության շրջանակը:

Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը նշել է,  որ Հայաստանի միացումը  «Հորիզոն 2020» ծրագրին Հայաստանի Հանրապետության  հետ հարաբերություններն ընդլայնելու ԵՄ հանձնառության կոնկրետ օրինակ է: Ծրագրի  միջոցով Հայաստանի հետազոտական հիմնարկները և մասնավոր ոլորտը կունենան հազվագյուտ հնարավորություն՝ ֆինանսավորում ստանալու առաջնակարգ հետազոտությունների և  գիտության զարգացման համար: 

Նշենք, որ «Հորիզոն-2020» ծրագրին Հայաստանի մասնակցությունը հնարավորություն է տալիս հանրապետության գիտական կազմակերպություններին, բուհերին, ինչպես նաև անհատ գիտնականներին ու ասպիրատներին՝ մասնակցել գիտության և տեխնիկայի զարգացման արդի մակարդակին համապատասխանող առաջնակարգ և կարևորագույն հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, խոշորամասշտաբ միջազգային գիտական համագործակցությունների աշխատանքներին, օգտվել եվրոպական գիտական կազմակերպությունների և համալսարանների ենթակառուցվածքներից, բարձրացնել տեխնոլոգիակ ան ու նորարարական ունակությունները, գիտական հետազոտությունների մակարդակն ու արդյունավետությունը, ընդգրկվել գիտական և գիտատեխնիկական կադրերի պատրաստման ու վերապատրաստման եվրոպական ծրագրերում, ավելացնել հանրապետության գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի արտաբյուջետային ֆինանսավորման ծավալները և այլն: 
«Հորիզոն-2020» ծրագրին ասոցացված անդամակցության համար Հայաստանը յուրաքանչյուր տարի պետք է կատարի ֆինանսական ներդրում: Բանակցությունների արդյունքում հաջողվել է ձեռք  բերել պայմանավորվածություն, ըստ որ ի Հայաստանի ֆինանսական ներդրումը լինելու է 87.5 % զեղչի պայմաններում: 

«Հորիզոն-2020» ծրագրին Հայաստանի ասոցացված անդամակցության համաձայնագրի կնքման վերաբերյալ բանակցությունները սկսվել են դեռևս 2013թ. հուլիսին:

Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi