Բեքհեմ. Զիդանը ծնվել է մարզիչ աշխատելու համար
СпортԱնգլիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Դեւիդ Բեքհեմը գովեստի խոսքեր է ասել Մադրիդի «Ռեալը» գլխավորող Զինեդին Զիդանի մասին:
«Ես չեմ ծնվել մարզիչ դառնալու համար, իսկ Զիդանը՝ այո: Միանգամայն բնական է, որ նա ընտրել է այդ ուղին: Այսօր «Ռեալին» պետք է կայունություն: Հիանալի կլինի, եթե Զիդանը մնա եւ պահպանի այս կազմը: Եթե նույնիսկ մարզիչը չհաղթի Չեմպիոնների լիգայում, պետք է աշխատելու հնարավորություն տալ նրան»,- «Ռեալի» նախկին կիսապաշտպանի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 18-րդ տուրից հետո Ռաֆայել Բենիտեսին փոխարինած Զիդանը «Ռեալին» հասցրեց Իսպանիայի փոխչեմպիոնի տիտղոսին եւ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: