Կական ու Ջովինկոն՝ MLS-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներ
СпортMLS-ը հրապարակվել է լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակը, որը գլխավորում է «Օռլանդոյի» 34-ամյա կիսապաշտպան Կական: Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կազմում է 6,34 միլիոն եվրո: Երկրորդ տեղում կանադական «Տորոնտոյի» իտալացի հարձակվող Սեբաստիան Ջովինկոն է, որը ստանում է տարեկան 6,29 միլիոն եվրո:
MLS-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները
1. Կակա («Օռլանդո Սիթի») - տարեկան 6,34 միլիոն եվրո աշխատավարձ
2. Սեբաստիան Ջովինկո («Տորոնտո») - 6,29 միլիոն
3. Մայքլ Բրեդլի («Տորոնտո») - 5,75 միլիոն
4. Ստիվեն Ջերարդ («Լոս Անջելես Գելաքսի») - 5,42 միլիոն
5. Ֆրենկ Լեմպարդ («Նյու Յորք Սիթի») - 5,3 միլիոն
6. Անդրեա Պիրլո («Նյու Յորք Սիթի») - 5,23 միլիոն
7. Դավիդ Վիլյա («Նյու Յորք Սիթի») - 4,96 միլիոն
8. Ժոզի Ալտիդոր («Տորոնտո») - 4,27 միլիոն
9. Կլինտ Դեմպսի («Սիեթլ») - 4,07 միլիոն
10. Ջովանի դոս Սանթոս («Լոս Անջելես Գելաքսի») - 3,76 միլիոն
11. Ռոբի Քին («Լոս Անջելես Գելաքսի») - 3,09 միլիոն
12. Թիմ Հովարդ («Կոլորադո») - 2,28 միլիոն
13.. Դիդյե Դրոգբա («Մոնրեալ Իմփեքթ») - 1,92 միլիոն