Վացկե. Հույս ունենք՝ Մխիթարյանը կմնա «Բորուսսիայում»
СпортԴորտմունդի «Բորուսսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ-Վացկեն հերթական անգամ հույս է հայտնել, որ Հենրիխ Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրը, որի ժամկետը լրանալու է 2017 թվականի ամռանը:
-Արդեն ասել եմ, որ նոր մրցաշրջանից առաջ մենք ոչ մի դեպքում չպետք է կորցնենք 3 ֆուտբոլիստի: Մխիթարյանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2017 թվականը, դրա համար էլ հիմա քննարկումները շատ են: Մենք իսկապես հույս ունենք, որ Մխիթարյանը ցանկություն կարտահայտի երկար ժամանակ մնալ «Բորուսսիայում»,-Վացկեի խոսքը մեջբերված է «Sport1»-ից:
Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են «Չելսին», «Արսենալը», «Յուվենտուսը»: Շրջանառվող լուրերի համաձայն՝ Հայաստանի ազգային հավաքականի առաջատարը կարիերան «Արսենալում» շարունակելու մտադրություն ունի և պատրաստվում է բանակցություններ վարել լոնդոնյան ակումբի ներկայացուցիչների հետ: