Տուխել. Գվարդիոլայի հեռանալը մեծ կորուստ կլինի գերմանական ֆուտբոլի համար
СпортԴորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ափսոսանքով է խոսել Մյունխենի «Բավարիայից» Խոսեպ Գվարդիոլայի հեռանալու մասին: Կատալոնացի մարզիչն ամռանը կտեղափոխվի անգլիական «Մանչեսթեր Սիթի»:
«Ես գոհ չեմ այս մրցաշրջանից, քանի որ «Բավարիայից» հետ մնացինք 10 միավոր: Պետք է այդքան մեծ չլինի տարբերությունը: Ես շատ եմ անհանգստանում մեր մրցունակության համար: Մենք դեռ շատ անելիք ունենք: Գավաթի եզրափակիչում կհաղթենք, եթե լինենք գերազանց մարզավիճակում:
Միշտ էլ հրաշալի է փորձել ուժերը լավագույնների հետ պայքարում, իսկ Գվարդիոլան լավագույնն է: Նրա հեռանալը մեծ կորուստ կլինի գերմանական ֆուտբոլի համար: Իհարկե, ես կարող էի ասել, որ նրա թիմերին դիմակայելու խնդիր այլեւս չի լինի, բայց անկեղծ կլինեմ եւ կասեմ, որ նրա բացակայությունը կզգացվի»,- Տուխելի խոսքը մեջբերում էGoal.com-ը:
Գերմանիայի չեմպիոն «Բավարիան» ու փոխչեմպիոն «Բորուսիան» երկրի գավաթի խաղարկության եզրափակիչում կհանդիպեն մայիսի 21-ին: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին: