Մանդանդան կարող է կարիերան շարունակել Անգլիայում
СпортՖրանսիայի հավաքականի դարպասապահ Սթիվ Մանդանդան ամռանը կարող է կարիերան շարունակել Անգլիայում,- տեղեկացնում է «Telefoot»-ը:
«Էվերթոնը» հետաքրքրվում է 31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով, ում պայմանագիրը «Մարսելի» հետ ավարտվում է ամռանը: Դարպասապահին իր կազմում է ցանկանում տեսնել նաեւ «Մոնակոն»:
Մանդանդան ճանաչվել է Ֆրանսիայի ավարտված առաջնության լավագույն դարպասապահ: