Բլինդ. Հույս ունենք, որ Վան Գալը կմնա Մանչեսթեր Յունայթեդում
СпортԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Դեյլի Բլինդը մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ Լուի վան Գալի՝ թիմը լքելու շշուկները:
«Անգլիայի Գավաթի եզրափակչում հաղթանակ տանելուց հետո Վան Գալն իրոք երջանիկ էր: Մոուրինյոյի ժամանման մասին լսում եմ առաջին անգամ:
Պարզապես հույս ունեմ, որ մեր մարզիչը կմնա թիմում»,- հոլանդացի պաշտպանի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Հավելենք, որ ըստ շշուկների՝ հոլանդացի մասնագետ Լուի վան Գալը կլքի «կարմիր սատանաների» ճամբարը, որից հետո թիմը կգլխավորի պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն: