Գվարդիոլա. Ինձ համար մեծագույն պատիվ էր մարզել «Բավարիան»
СпортԻնձ համար մեծագույն պատիվ էր մարզել «Բավարիան», ասել է կատալոնացի Խոսեպ Գվարդիոլան, որի համար Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը վերջին հանդիպումն էր մյունխենյան ակումբում:
«Գերմանիա գալը ճիշտ որոշում էր: Ինձ համար մեծ փորձ էր: Իմ կյանքը Մյունխենում սուպեր էր: Ես շատ եմ հավանում Բունդեսլիգան՝ ստադիոններում երբեք ազատ տեղ չի լինում, երկրպագուները հարգանքով են վերաբերվում իրար: Ամեն ինչ հրաշալի էր այստեղ: «Բավարիային» մաղթում եմ լավագույնը»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է գերմանական ակումբի կայքը:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Բավարիան» նվաճեց Գերմանիայի չեմպիոնի եւ գավաթակրի տիտղոսները: Ամռանը Գվարդիոլան կգլխավորի անգլիական «Մանչեսթեր Սիթին»: