Ալան Ձագոեւը բաց կթողնի Եվրո-2016-ը
СпортՄոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ալան Ձագոեւը ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականին չի օգնի Ֆրանսիայում կայանալիք Եվրո-2016-ում, հայտնում է «Սպորտ Էքսպրեսը»:
Կիսապաշտպանը ոտքի կոտրվածք է ստացել «Ռուբինի» դեմ Ռուսաստանի առաջնության վերջին՝ 30-րդ տուրի խաղում, որը կայացել էր մայիսի 21-ին: Այդ խաղում Ձագոեւը խփել էր միակ գոլը, որը չեմպիոնական տիտղոս էր պարգեւել բանակայիններին: Նրա փոխարեն Ռուսաստանի հավաքական է հրավիրվել «Կրասնոդարի» կիսապաշտպան Դմիտրի Տորբինսկին:
Ընթացիկ մրցաշրջանում Ալան Ձագոեւը ԲԿՄԱ-ի կազմում անցկացրել է 41 խաղ՝ դառնալով 7 գոլի եւ 5 գոլային փոխանցման հեղինակ: