Ереван, 21.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ՀՀ ՓՊ-ն դատապարտել է քննիչի կողմից փաստաբանի անկախությունը ոտնահարելու դեպքը

: Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում մայիսի 20-ին տեղի է ունեցել ՀՀ ՓՊ փաստաբանի իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ընդլայնված կազմով նիստ, որին մասնակցել են համակարգող Կարեն Մեժլումյանը, անդամներ Արմինե Ֆանյանը, Լիանա Բալյանը և Արման Խաչատրյանը:

Նիստին ներկա է եղել ՀՀ ՓՊ արագ արձագանքման հանձնախմբի համակարգող Գևորգ Մկրտչյանը, Հանձնախմբի անդամ Արտակ Խաչատրյանը, ինչպես նաև դիմող փաստաբան Սուսաննա Սարգսյանը:

Հանձնաժողովն, ուսումնասիրելով Գևորգ Մկրտչյանի և Սուսաննա Սարգսյանի կողմից հանձնաժողովին ներկայացված նյութերը: Այս մասին տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատից:

Փաստաբան Սուսաննա Սարգսյանը հանդիսանում է «Ալգա» իրավաբանական գրասենյակի հիմնադիրը և իր փաստաբանական գործունեությունն իրականացնում է Երևան քաղաքի Գայի պողոտա 2 շենքի 136 հասցեում, որն էլ նրա փաստաբանական գրասենյակն է:

Փաստաբան Սուսաննա Սարգսյանը մայիսի 17-ին ՀՀ Հատուկ Քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Ստեփանյանին դիմում է հասցեագրել, որում նշվել է, որ Ա.Հ.-ն ցանկություն է հայտնել, որ թիվ 59103216 քրեական գործով իր շահերի պաշտպան ներգրավվի փաստաբան Սուսաննա Սարգսյանը:

Մայիսի 18-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Ա.Ստեփանյանի հետ փաստաբան Ս.Սարգսյանը այցելել է ՀՀ ԱՆ Աբովյան ՔԿՀ և ներգարվվել թիվ 59103216 քրեական գործով մեղադրյալ Ա. Հ.-ի պաշտպան:

Մայիսի 19-ին ժամը 11:50-ին ք. Երևան Գայի պողոտա 2 շենքի 136 հասցեում գտնվող Սուսաննա Սարգսյանի փաստաբանական գրասենյակ են այցելել ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Աշոտ Ժամկոչյանը և իրավապահ մարմինների աշխատակիցներ` Լևոն Կյուրեղյանն ու Լևոն Պետրոսյանը:

ՀԿԳ քննիչ Ա.Ժամկոչյանի կողմից ներկայացվել է ք. Երևան Գայի պողոտա 2 շենք 136 հասցեում խուզարկություն կատարելու վերաբերյալ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

Համաձայն ներկայացված որոշման՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Ա. Դանիելյանը մայիսի 16-ին քննության առնելով ՀՀ Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն կազմակերպված պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա.Ստեփանյանի՝ խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունը և դրան կից ներկայացված փաստաթղթերը, գտել է, որ միջնորդությունը հիմնավոր է ու ենթակա է բավարարման և ի թիվս այլնի խուզարկության թույլտվություն է տվել նաև Սուսաննա Սարգսյանի փաստաբանական գրասենյակի տարածքում, ամենայն հավանականությամբ չիմանալով և որոշման մեջ չնշելով, որ դա փաստաբանական գրասենյակի տարածք է:

Քննիչը ներկայանալով Երևան, Գայի պողոտա 2 շենքի 136 հասցեում գտնվող տարածք, պարզել է, որ այդտեղ է տեղակայված նույն գործով պաշտպան, փաստաբան Սուսաննա Սարգսյանի փաստաբանական գրասենյակը` «ԱԼԳԱ» իրավաբանական գրասենյակը, ինչի մասին քննիչին հայտնել է նաև Սուսաննա Սարգսյանը` ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր:

Ծանոթանալով ներկայացված փաստաթղթերին և համոզվելով, որ նշված հասցեում գործում է փաստաբանական գրասենյակ, քննիչն այնուամենայնիվ պնդել է, որ պետք է կատարի խուզարկություն, քանի որ առկա է այդ հասցեում խուզարկություն կատարելու դատարանի թույլտվություն:

Փաստաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան Սուսաննա Սարգսյանը ստեղծված իրավիճակում ստիպված է եղել դիմել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և ՀՀ փաստաբանների պալատի արագ արձագանքման խմբի օգնությանը, որոնց միջամտությունից հետո նոր միայն քննիչը ետ է կանգնել փաստաբանական գրասենյակում խուզարկություն կատարելու պնդումից, չբացառելով, որ հետագայում հնարավոր է խուզարկությունն իրականացվի:

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը փաստում է, որ ք. Երևան Գայի պողոտա 2շենք թիվ 136 հասցեում խուզարկություն կատարելու որոշումը կայացվել է թիվ 59103216 քրեական գործով, որում փաստաբան Սուսաննա Սարգսյանը հանդիսանում է Ա.Հ.-ի պաշտպանը:

ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը: Փաստաբանների կարգավիճակը, իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով»:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն.

«2. Արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը:

4. Փաստաբանը չի կարող հետապնդվել, պատասխանատվության և բերման ենթարկվել, ձերբակալվել, կալանավորվել կամ ենթարկվել իրավունքների այլ սահմանափակման իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ, ներառյալ` վարույթն իրականացնող և այլ մարմիններում հայտնած կարծիքի կամ դիրքորոշման համար:…

6. Փաստաբանի բնակարանը, տրանսպորտային միջոցը կամ գրասենյակը, ինչպես նաև փաստաբանական կազմակերպության գրասենյակը չեն կարող խուզարկվել փաստաբանական գործունեության հետ առնչվող հանգամանքները պարզելու կապակցությամբ: Չի թույլատրվում փաստաբանին խուզարկել իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս:

7. Փաստաբանի մոտ կամ փաստաբանական կազմակերպության գրասենյակում գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և տեղեկատվական կրիչները (համակարգիչները, տեսաձայնագրող սարքերը, լազերային սկավառակները, տեսաժապավենները և այլն) անձեռնմխելի են, չեն կարող առգրավվել (վերցվել) և չեն կարող որպես ապացույց օգտագործվել»:

Իրավական նման երաշխիքների սահմանումը կոչված է ապահովելու փաստաբանների անկախությունը` իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս:

ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը ղեկավարվելով «Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի գործունեության» Կարգի 2.13 և 2.14 կետերով,

որոշեց հանդես գալ հետևյալ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ.

- «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով սահմանված արգելքին հակառակ փաստաբանական գրասենյակի խուզարկությունը միջամտություն է փաստաբանի անկախությանը, հետևապես նաև` փաստաբանական գործունեությանը:

- Վստահորդի կողմից փաստաբանին հայտնած տեղեկությունների գաղտնիությունը վտանգող քրեական վարույթն իրականացնող մարմնի ցանկացած գործողություն ապօրինի է, քանի որ սահմանափակում է փաստաբանական գործունեության օրենսդրական երաշխիքները:

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը դատապարտում է փաստաբան Սուսաննա Սարգսյանի փաստաբանական գրասենյակում խուզարկություն ձեռնարկած պաշտոնատար անձանց գործելաոճը և ՀՀ պետական մարմիններին և պաշտոնատար անձանց հորդորում է զերծ մնալ փաստաբանական գործունեությանը որևէ կերպ ապօրինի միջամտելուց:

 

Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi