Ռոյ Հոջսոն. Թուրքիայի դեմ խաղը ցույց տվեց, որ աշխատելու տեղ ունենք
СпортՖուտբոլի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը մեկնաբանել է թուրքերի նկատմամբ հաղթանակն ընկերական խաղում:
«Որոշ դրվագներում մենք շատ հաջող էինք գործում, բայց Անգլիայի հավաքականը դեռ աշխատելու տեղ ունի: Այսպիսի բարդ թիմի դեմ խաղը ցույց տվեց, որ առաջիկա 3 շաբաթները վճռորոշ են լինելու մեզ համար: Պետք է լինել վստահ, որ կարող ենք խաղալ կոմպակտ: Դա զգալիորեն հեշտացնում է պաշտպանության գործը»,- Ռոյ Հոջսոնի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ Մանչեսթերում կայացած խաղում Անգլիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթել էր Ջեյմի Վարդիի ու Հարի Քեյնի գոլերի շնորհիվ: