Լուի վան Գալը հեռացվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ից
Спорт«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը պաշտոնանկ է արել գլխավոր մարզիչ Լուի վան Գալին և նրա հոլանդացի օգնականներին։ Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը։
Մանկունիական ակումբի գործադիր տնօրեն Էդ Վուդվորդն այսօր առավոտյան զրուցել է Վան Գալի հետ՝ հայտնելով ակումբի ղեկավարության որոշման մասին։ Նա նաև նշել է, որ ընտրությունը կանգ է առել Ժոզե Մոուրինյոյի թեկնածության վրա։
Հիշեցնենք, որ ըստ Daily Mail-ի, «Յունայթեդ»-ը Մոուրինյոյի հետ 5 տարվա պայմանագիր էր համաձայնեցրել դեռ հունվարին։