Պաշտոնական. Հյումելսը դարձավ «Բավարիայի» ֆուտբոլիստ
СпортԴորտմունդի «Բորուսսիայի» արդեն նախկին ավագ Մաթս Հյումելսը պաշտոնապես դարձել է Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ։
Ակումբները 27-ամյա պաշտպանի տրանսֆերի վերաբերյալ պայմանավորվածության մասին հայտարարել էին 2 շաբաթ առաջ, իսկ այսօր Հյումելսը պայմանագիր է կնքել մյունխենյան ակումբի հետ։
Համաձայն պայմանագրի՝ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը «Բավարիայում» կխաղա առաջիկա հինգ տարիներին։ Կողմերը համաձայնեցրել են նաև գործարքի ֆինանսական մանրամասները։