Մեծ պատիվ է ընտրվել մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ. Մխիթարյան
СпортՀայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեծ պատիվ է համարում Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանանալը: «Իսկապես,մեծ պատիվ է ընտրվել մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Շնորհակալություն բոլոր քվեարկողներին այսզարմանալի ընտրության համար»,-ֆեյսբուքյան էջում գրել է հայազգի կիսապաշտպանը:
Գերմանական Kicker-ը Բունդեսլիգայի ֆուտբոլիստների շրջանում հարցում էր անցկացրել` պարզելու մրցաշրջանի լավագույնֆուտբոլիստին: Հարցմանը մասնակցել է Բունդեսլիգայի 235 պրոֆեսինալ ֆուտբոլիստ: Հարցման արդյունքներով՝ առաջին տեղը զբաղեցրել էՀենրիխ Մխիթարյանը՝ հավաքելով հարցվածների 31,1 տոկոսի ձայները: Մխիթարյանն առաջ է անցել «Բավարիա»-ի հարձակվողներ ՌոբերտԼևանդովսկուց (21,1 տոկոս) և Թոմաս Մյուլլերից (13,6 տոկոս), ինչպես նաև իր թիմակից Պյեր Էմերիկ Օբամեյանգից (13,2 տոկոս):
Ավարտված մրցաշրջանում Մխիթարյանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 52 խաղ, խփել 23 գոլ և դարձել 32 գոլային փոխանցման հեղինակ: