Սա խաղ անել է, սա բյուջեի քննարկում չէ. Հրանտ Բագրատյան
ПолитикаԱյսօր Ազգային ժողովում 2015 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց Գյուղատնտեսության ու Բնապահպանության նախարարություններին հատկացված գումարները:
«Անցած տարի Գյուղատնտեսության նախարարությանը նախորդ տարի հատկացվել է 13 միլիարդ դրամ, որով իրականացվել է 22 ծրագիր, իսկ Բնապահպանության նախարարությանը նախորդ տարի հատկացվել է 3 միլիարդ 753 միլիոն դրամ: Տրված գումարով նախարարությունն իրականացրել է 29 ծրագիր»,- ասաց նա:
Ա. Ջանջուղազյանի խոսքից հետո ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարց ուղղեց հարկերի վերաբերյալ, սակայն պարոն Ջանջուղազյանի պատասխանը չբավարարեց պատգամավորին:
«Չի կարելի գալ եւ ասել, թե որքան ծրագիր է կատարվել եւ որքան գումար է հատկացվել: Սա խաղ անել է, սա բյուջեի քննարկում չէ»,- բարկացած ասաց Հ. Բագրատյանը:
Որպես հակադարձում՝ նիստը վարող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը նկատեց. «Սա խաղ չէ, ոչ մի երկրում այսքան լուրջ քննարկում չի լինում»: