Մեկնարկել է շախմատի Երևանի առաջնությունը
СпортՏիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկել է Երևանի 87-րդ առաջնությունը:
Երևանի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի 30 շախմատիստ, իսկ 1-3-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները իրավունք կունենան մասնակցելու Հայաստանի առաջնության առաջին խմբի մրցաշարին:
Առաջնությունը բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի հունիսի 1-ին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: