Ջական 43 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Արսենալ»
СпортԼոնդոնի «Արսենալ»-ը պաշտոնապես հաստատել է Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Գրանտի Ջակայի տրանսֆերի ձեռքբերման մասին։
Ոչ պաշտտոնական տեղեկությունների համաձայն՝ «զինագործներ»-ը կիսապաշտպանի տեղափոխության դիմաց կվճարեն 43 մլն եվրո։
23-ամյա շվեյցարացին արդեն բուժզննում է անցել Լոնդոնում։ Իր նոր թիմին նա կմիանա ֆուտբոլի Եվրոպայի 2016թ․ առաջնության ավարտից հետո։
Գերմանիայի Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում Ջական մասնակցել է 28 հանդիպման, խփել 3 գոլ ու կատարել 1 գոլային փոխանցում։