Ереван, 27.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Քահանայից ժողովը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայրենյաց սահմանները պաշտպանող մարտիկներին

Общество

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի,մայիսի 25-ին տեղի է ունեցել Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Հայաստանի և Արցախի թեմերում սպասավորող քահանաների տարեկան հավաքը: Ժողովին մասնակցում էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի 45 միաբաններ և 184 քահանաներ:

Ինչպես տեղեկացրի Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, եկեղեցականաց դասը` Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, նախ Մայր Տաճարում մասնակցել է Գիշերային ժամերգությանը, այնուհետև Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում ժողովն սկսել է իր աշխատանքը:  Տերունական աղոթքից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթել է վերջին տարում ի Տեր հանգչած հոգևորականների, ինչպես նաև հայրենյաց պաշտպանության ընթացքում զոհված քաջարի հայ զինվորների հոգիների հանգստության համար:

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Այնուհետև բացման խոսք ասաց կազմակերպիչ հանձնախմբի նախագահ, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

Հայոց Հովվապետի անունից ողջունելով եկեղեցականներին` Միքայել Սրբազանն անդրադարձավ ժողովի օրակարգին` վստահություն հայտնելով, որ հոգևոր դասի պատկառելի կազմը երաշխիքն է նորանոր նվաճումների և  ձեռքբերումների` հանուն Աստծո փառքի, հայրենիքի շինության և Հայ Եկեղեցու զորացման: Հոգևորականների անունից Սրբազան Հայրը մաղթեց, որ Տերն անսասան պահի Արարատյան աշխարհը` իր նահատակ կույսերի բարեխոսությամբ, Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով, և պայծառ մնա Մայր Աթոռն իր գահակալով և եպիսկոպոսաց դասով, իր միաբանությամբ և հոգևորականներով:

Հավաքի քննարկման նյութ էին ընտրվել հովվական, ծիսական կյանքին, ինչպես նաև քարոզչական, կրթադաստիարակչական  գործունեությանն առնչվող մի շարք խնդիրներ:

Ծիսական հարցերի շուրջ զեկույցներով հանդես եկան Արժանապատիվ Տ. Զոհրապ քահանա Մանասյանը (Կոտայքի թեմ) և Արժանապատիվ Տ. Նշան քահանա Պանֆյորովը (Շիրակի թեմ): Ծխական քահանաների կրթադաստիարակչական  գործունեության վերաբերյալ զեկույց ներկայացրեց Արժանապատիվ Տ. Շավարշ քահանա Սիմոնյանը (Տավուշի թեմ):

Քննարկումներից հետո քահանայից ժողովը հանդես եկավ նաև հայտարարությամբ. «Մենք` Հայաստանի և Արցախի թեմերի քահանաներս, գոհություն և փառք ենք հայտնում Աստծուն, որ համախմբվել ենք Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ և մեր թեմակալ առաջնորդների ղեկավարությամբ` անդրադարձ կատարելու հովվական կյանքին և առաքելությանը:

Արարատյան տոների և մայիսյան հաղթանակների ոգեշնչող մթնոլորտում մեկ անգամ ևս վերահաստատում ենք մեր ուխտը հանդեպ մեր առաքելահաստատ Սուրբ Եկեղեցին և Մայր Հայրենիքը:

Մեր զորակցությունն ու սերն ենք հղում հայրենյաց սահմանները պաշտպանող մեր քաջարի մարտիկներին ու խիզախ հրամանատարներին և նաև իրենց ընտանիքների սիրասուն անդամներին` աղոթելով մնայուն խաղաղության և Հայոց աշխարհի անսասանության համար:

Մտահոգ Մերձավոր Արևելքի պայթյունալի իրավիճակից` հույս ենք հայտնում, որ միջազգային հանրությունը կգտնի ուղիներ խաղաղ և արդար հանգուցալուծման համար` ապահովելով նաև մեր հայրենակիցների անվտանգ կյանքը:

Աղոթում ենք ղարաբաղյան հակամարտության ընթացքում և, մասնավորապես, ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով նահատակված հայորդիների հոգիների հանգստության համար և Սուրբ Հոգու զորակցությունն ենք հայցում նրանց սգակիր մայրերին և ընտանյաց բոլոր անդամներին: Շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներին:

Վստահ ենք, որ մայիսյան հաղթանակների ոգին պիտի աննահանջ մնա հայոց կյանքում` թե՛ խաղաղ ստեղծագործ աշխատանքի մեջ և թե՛ հայրենյաց սահմանների պաշտպանության սրբազան գործում:

Զորացած Ս. Հռիփսիմյանց և Ս. Գայանյանց բարեխոսությամբ, մեր հայացքը հառած Խոր Վիրապից ճառագող լույսին և հաստատված Քրիստոսահիմն Մայր Աթոռի հավիտենական առաքելության վրա` շարունակելու ենք մեր անսակարկ ծառայությունը մեր հավատավոր ժողովրդին և վերանորոգված տեսիլքով ու թարմ ավյունով վերադառնալու ենք Տիրոջ կողմից մեզ վստահված այգիների մշակությանը»:

Ժողովն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Նորին Սրբությունը նախ իր ուրախությունն արտահայտեց հավաքի առիթով` գնահատանք հայտնելով Միքայել Սրբազանին ու կազմակերպիչ հանձնախմբին:

Վեհափառ Հայրապետը գովելի նկատեց հավաքի ընթացքում Հայ Եկեղեցուն ու եկեղեցականներին հուզող հարցերի ու խնդիրների արծարծումը, ինչը առիթ է ընձեռում անդրադարձ կատարելու և ուղիներ գտնելու հոգևոր ծառայության առավել արդյունավետ կազմակերպման համար:

Հայոց Հովվապետը քահանայից դասին պատգամեց շարունակել նախանձախնդիր և նվիրյալ ծառայություն բերել ժողովրդին և ամենայն ջանք ի գործ դնել` մշտապես բարձր պահելու Հայ Եկեղեցու հեղինակությունը:

Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև անդրադարձ կատարեց Արցախյան վերջին իրադարձություննների ժամանակ Մայր Աթոռի միաբանության, Հայաստանի և Սփյուռքի թեմերի և թեմական կառույցների գործունեությանը: 

«Գնահատանքի է արժանի այն ոգին ու նախանձախնդրությունը, որ դրսևորվեց մեր թեմակալ առաջնորդների և եկեղեցական սպասավորների կողմից: Նրանք ջանացին կարելին անել, որպեսզի հնարավոր աջակցություն հասցվի հայրենյաց պաշտպան մեր զինվորներին, նրանց ընտանիքներին ու վիրավոր անձանց: Եվ այսօր էլ շարունակում են գտնվել դիրքերում` Հայրենիքի սահմանները պահպանող մեր զինվորների կողքին, և իրենց խոսքով ու գործով զորակցում քաջարի զինվորներին:

Պիտի շարունակվեն հետևողական աշխատանքներ իրականացվել, որպեսզի մեր բանակը լինի զորեղ և կարելի աջակցություն մատուցվի եկեղեցականների ու մեր զավակների կողմից ի նպաստ հայկական բանակի»,- ասաց Վեհափառ Հայրապետը` տեղեկացնելով նաև զոհված և վիրավոր զինվորների ընտանիքներին Մայր Աթոռի Սոցիալական ծառայության կողմից ցուցաբերված աջակցության մասին:

Հայրենիքի խաղաղության համար առ Աստված աղոթք բարձրացնելով` Նորին Սրբությունը քահանայից դասին մաղթեց մայիսյան հաղթանակների խորհրդով բարձրացնել ազգային գիտակցությունն ու հայրենասիրական ոգին` ընդգծելով, որ բացառապես այդ ոգով է հնարավոր դիմագրավել Հայրենիքի առջև ծառացած բոլոր մարտահրավերները:

Վերջում հոգևոր դասը մասնակցեց նաև Երեկոյան ժամերգությանը»:

 

Бывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-Даби